Logo

Արտետան նշել է, թե որ ֆուտբոլիստները կարող են փոխարինել Հավերցին

11:55 / 15.02.2025Ֆուտբոլ
null

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան նշել է, թե որ ֆուտբոլիստները կարող են փոխարինել ծանր վնասվածք ստացած Կայ Հավերցին.

«Ակնհայտ է, որ այժմ, հաշվի առնելով խաղաժամանակն ու խաղացողների հասանելիությունը, ոմանք ավելի շատ հնարավորություն կունենան: Իթան Նվաներին խաղացել է ինչպես հարձակվողական ոճի կիսապաշտպանի, այնպես էլ աջ վինգերի դիրքում, և կարծում եմ` շատ լավ է հանդես եկել, ուստի այս հարցում ամեն ինչ պարզ է։

Ռահիմ Սթերլինգը վերջերս ավելի հաճախ է խաղադաշտ դուրս գալիս և նա արժանի է դրան։ Նույնը կարող եմ ասել նաև Լեանդրո Տրոսադրի մասին, որը, մեծ հավանականությամբ, կխաղա երկու կամ, նույնիսկ, երեք տարբեր դիրքերում։ Այս իրավիճակը ստիպում է բարձրացնել ու գնահատել տարբեր ֆուտբոլիստների դերը։

Ստիպված ենք հարմարվել նոր իրողությունների, և դա լավ հնարավորություններ է ստեղծում, քանի որ մենք այլ հարձակման գիծ ենք ունենալու»,- լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի խոսքը մեջբերում է «Զինագործների» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Կայ Հավերցն ԱՄԷ-ում անցկացված հավաքի ժամանակ ազդրի վնասվածք է ստացել և ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գալու։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ