«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան վարակվել է կորոնավիրուսով՝ հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Մասնագետը ներկա չի լինի հունվարի 1-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում կայանալիք հանդիպմանը:
«Արտետան ինքնամեկուսացած է՝ համաձայն կառավարության՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված առողջապահական արձանագրության պահանջների»,- ասված է ակումբի մամուլի հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ Միկել Արտետան կորոնավիրուսով վարակվել էր նաև 2020 թվականին: