Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղից առաջ խոսել է թիմի կադրային խնդիրների մասին:
«Ռամսդեյլի և Էդեգորի վիճակը դեռ գնահատվում է։ Մենք ավելին կիմանանք վաղը: Հուսով եմ՝ նրանք կկարողանան մասնակցել մարզմանը։
Զինչենկո՞ն․ Ալեքսանդրը հաստատ չի կարողանա օգնել մեզ հաջորդ խաղում, նա չի մարզվել»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է BT Sport-ը:
Հիշեցնենք, որ «Արսենալն» անցկացրած 5 խաղերից հետո 100-տոկոսանոց ցուցանիշով՝ 15 միավորով, առաջատարն է, «Մանչեսթեր Յունայթեդը» 9 միավորով 5-րդն է:
Միկել Արտետայի և Էրիկ տեն Հագի թիմերը կմրցեն սեպտեմբերի 4-ին «Օլդ Թրաֆորդում», խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին: