Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում նորվեգական «Բուդյո-Գլիմտի» նկատմամբ տնային հաղթանակը (3-0):
«Շատ ուրախ եմ հաղթանակի, վեց միավորի և դարպասն անառիկ պահելու համար: Բայց մեզ պակասում էր որակը խաղացողների միջև համագործակցության մեջ, ինչպես նաև հետևողականությունն ու գերակայությունը:
Մրցակցի դարպասի մոտ մենք շատ վտանգավոր տեսք ունեինք, գոլերը որակյալ էին։
Ինչ վերաբերում է երկրորդ խաղակեսում վաղաժամ փոխարինումներին, դուք տեսաք, որ խաղացողները տարբեր ինտենսիվությամբ էին խաղում, ուստի մենք ստիպված եղանք փոփոխություններ կատարել»,- BT Sport-ը մեջբերում է իսպանացի մասնագետի խոսքը:
Հիշեցնենք, որ «Արսենալն» անցկացրած 2 խաղերից հետո 6 միավորով գլխավորում է A խումբը, 3 հանդիպման մասնակցած «Բուդյո-Գլիմտը» 4 միավորով 2-րդն է: Երկու խաղեր անցկացրած հոլանդական ՊՍՎ-ն ունի նույնքան միավոր, իսկ շվեյցարական «Ցյուրիխը» կրել է 3 պարտություն։