Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսի առողջական վիճակի մասին:
«Գաբին փորձում էր որքան հնարավոր է շուտ վերականգնվել վնասվածքից, սակայն սկսելով մարզումները՝ նա հասկացավ, որ դեռ պետք է սպասի: Հավատում եմ, որ ոչ թե շաբաթների, այլ օրերի հարց է:
Նա պետք է վստահություն զգա, պատրաստ լինի: Երբ Ժեզուսը պատրաստ լինի խաղալուն, անպայման կընդգրկվի մեկնարկային կազմում»,- Արտետայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Ժեզուսը վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել չորս ամիս: Բրազիլիայի հավաքականի հարձակվողը վնասվածք էր ստացել նախորդ տարի Կատարում կայացած աշխարհի առաջնության խմբային փուլում:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստն «Արսենալի» կազմում մասնակցել է 20 հանդիպման, խփել 5 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: