Logo

Արտետա. «Ցանկանում ենք պարգևատրել խաղացողներին, որոնք մեծ ապագա ունեն այս ակումբում»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:51 / 06.10.2022ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտնել է, որ ակումբն աշխատում է երեք խաղացողների հետ պայմանագրերի ժամկետները երկարաձգելու ուղղությամբ: Խոսքը պաշտպան Ուիլյամ Սալիբայի, կիսապաշտպան Գաբրիել Մարտինելիի և հարձակվող Բուկայո Սակայի մասին է։

«Այո, մեր մարզական տնօրեն Էդուն հենց այդպես էլ անում է: Մենք ցանկանում ենք պարգևատրել խաղացողներին, որոնք մեծ ապագա ունեն այս ակումբում: Մենք կփորձենք ամեն ինչ անել ճիշտ հերթականությամբ»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Արսենալը» 21 միավորով Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատարն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ