Logo

Արտետա. «Պիտի հրաշք գործենք Փարիզում»

11:04 / 30.04.2025Չեմպիոնների լիգա
null

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում ՊՍԺ-ի հետ դիմակայության առաջին խաղը, որտեղ փարիզյան թիմը 1-0 հաշվով հաղթեց Լոնդոնում, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Այս խաղում որոշիչ դարձան դետալները: Գոլը չարձանագրվեց միլիմետրանոց խաղից դուրս վիճակի պատճառով, Մարտինելին մեն-մենակ հայտնվեց ու չգրավեց դարպասը, Լեանդրո Տրոսարը նույն իրավիճակում նույնպես վրիպեց:

Կիսաեզրափակիչում այսպիսի պահերը ճակատագրական են: Եզրափակիչ դուրս գալու համար հարկավոր է հրաշք գործել, և մենք Փարիզում պիտի գործենք այդ հրաշքը»,- ասել է իսպանացին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ