«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջիկա հանդիպման մասին.
«11 ֆուտբոլիստ և 60 հազար երկրպագու պետք է կատարյալ վստահ լինեն, որ «Արսենալը» կարող է հաղթել և պայքարից դուրս թողնել «Ռեալին»։ Ցանկանում եմ այդպիսի տրամադրություն տեսնել։
Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել հանուն այսպիսի խաղերի։ Դրա համար մարզիչ եմ դարձել ու գլխավորել «Արսենալը»։ 20 տարի է անցել այն պահից, որ «Արսենալը» նման հանդիպումների է մասնակցել։ Նման խաղերը յուրահատուկ են։ Երկար ենք սպասել` այս մրցաշար վերադառնալու համար։ Պատրաստվում ենք մեր պատմությունը կերտել և գնալ ավելի հեռուն»,- բասկ մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն։
«Արսենալ» - «Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 8-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կլինի Fast Sports 1-ի ուղիղ եթերում։