«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կարծիք է հայտնել «Լիվերպուլի» դեմ Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խաղի (1:1) մասին:
«Անհավանական խաղ էր, ամենալարվածներից մեկը, որ տեսել եմ նախորդ 20 տարվա ընթացքում: Շատ դրվագներում մենք բարձրունքում էին: Վերջին 20 րոպեին ցանկանում էինք գնալ հաղթանակի հետևից, բայց ոչ-ոքին արդար արդյունք է:
Մենք վճռական էինք տրամադրված հարձակվելու և «Լիվերպուլին» խնդիրներ ստեղծելու համար, բայց նրանք թիմ են, որը քաոս է առաջացնում մրցակցի շարքերում: «Լիվերպուլն» ուղղահայաց ֆուտբոլում աշխարհի լավագույն թիմն է»,- Արտետայի խոսքն է մեջբերում BBC-ին: