Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոստովանել է, որ «Լիվերպուլն» Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաուժեղ թիմն է, հաղորդում է The Guardian-ը:
«Նրանք այս պահին Պրեմիեր լիգայի ամենաուժեղ թիմն են։ «Լիվերպուլը» պայմանագիր կնքեց եվրոպական տրանսֆերային շուկայում երկու հիմնական խաղացողների հետ (Իսակի և Վիրցի - խմբ.):
Մենք պետք է նայենք ինքներս մեզ և հասկանանք, թե ինչ պետք է անել, որպեսզի մեր հնարավորություններով նրանցից լավը լինենք»,- ասել է իսպանացի մասնագետը:
Գործող չեմպիոն «Լիվերպուլը» երրորդ տուրից հետո 9 միավորով առաջատարն է, «Արսենալը»` 6 միավորով երրորդը:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

