Logo

Արտետա. «Իմ վերաբերմունքը Պեպի նկատմամբ երբեք չի փոխվի»

23:50 / 29.03.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալը» գլխավորող Միկել Արտետան «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի արտագնա խաղից առաջ նշել է, որ առաջիկա մրցակցի մարզիչի՝ Խոսեպ Գվարդիոլայի հետ իր հարաբերությունները կրկին լավ են:

«Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է։ Նա նաև այս ոլորտում լավագույն մարդկանցից մեկն է: Ինձ համար միանշանակ շատ հաճելի էր նրա հետ աշխատելը: Բայց, իհարկե, մեր շփման մեջ իրավիճակ փոխվեց, երբ ես գլխավորեցի «Արսենալը»։ Բայց իմ վերաբերմունքը Պեպի նկատմամբ երբեք չի փոխվի»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Football London-ը:

Հիշեցնենք, որ Արտետան մինչև «Արսենալը» գլխավորելը կատալոնացի մասնագետի օգնականն էր «Մանչեսթեր Սիթիում»:

«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» խաղը տեղի կունենա մարտի 31-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում: «Մանչեսթեր Սիթին» 28 խաղից հետո 63 միավորով Պրեմիեր լիգայում երրորդն է, մեկ միավոր է զիջում 1-2-րդ տեղերը բաժանող «Արսենալին» և «Լիվերպուլին», որոնք նույնքան հանդիպում են անցկացրել:

«Մանչեսթեր Սիթին» կադրային խնդիրներով է մոտենում «Արսենալի» դեմ խաղին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ