Logo

Արտետա. «Հավատում եմ «Արսենալի» չեմպիոնությանը»

11:23 / 16.02.2023Ֆուտբոլ
Միկել Արտետա-3

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խաղը:

«Ի վերջո, սա հիասթափություն է, քանի որ մենք պարտվեցինք: Անհավանական պայքար էր երկու թիմերի միջև: Նրանց հաղթելու համար մենք պետք է մեր մակարդակից բարձր լինեինք։ Խաղի սկզբում դիպուկ չէինք գործում, բավական լավ չէինք կարդում իրավիճակները: Այն, թե ինչպես ենք մենք հեշտությամբ թույլ տալիս մեզ գոլ խփել, անընդունելի է այս մակարդակում:

Երկրորդ խաղակեսում առաջինի համեմատ «Մանչեսթեր Սիթիի» խաղի մեջ տարբերություն չտեսա: Որոշ իրավիճակներում մենք դուրս էինք գալիս ճնշումից, բայց չէինք հասկանում՝ ինչպես տնօրինել գնդակը, և դրա համար պատժվեցինք։ Ես իսկապես հավատում եմ, որ «Արսենալը» կարող է հաղթել Պրեմիեր լիգայում։ Ես ավելի շատ եմ հավատում իմ խաղացողներին»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:

Հիշեցնենք, որ «Արսենալը» սեփական խաղադաշտում 1-3 հաշվով պարտվել էր գործող չեմպիոնին: «Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալն» ունեն 51-ական միավոր, սակայն Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը լրացուցիչ ցուցանիշներով բարձրացել է առաջին տեղ: «Արսենալը» մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ