Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան բարձր է գնահատել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի աշխատանքը:
«Գվարդիոլան, անկասկած, աշխարհի լավագույն մարզիչն է: Կառավարման, ֆուտբոլիստների հետ աշխատանքի և բոլոր առումներով նա հավասարը չունի: Պեպը հանճար է:
«Սիթին» աշխարհի լավագույն թիմն է, լավագույն կազմն ու մարզիչն ունի: Այս թիմն անհավանական է և դեռ շատ բարձրունքների կհասնի»,- Արտետայի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը:
Հիշեցնենք, որ նախքան «Արսենալը» 2019 թվականի դեկտեմբերին գլխավորելը, Արտետան երեք տարի եղել է «Մանչեսթեր Սիթիում» Գվարդիոլայի օգնականը:

