Logo

Արտետա. «Գիտեինք, որ նա յուրահատկություն կբերի մեր թիմ»

11:52 / 24.04.2024Ֆուտբոլ
null

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան «Չելսիի» դեմ Անգլիայի Պերմիեր լիգայի 29-րդ տուրի խաղից (5-0) հետո գովեստի խոսքեր է ասել նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորի մասին:

«Երբ ցանկանում էինք ձեռք բերել Մարտինին, բոլորս համաձայն էինք, որ նա մեծ տաղանդ ունեցող ֆուտբոլիստ է և կարող է յուրահատկություն բերել մեր թիմ:

Միշտ բարդ հարց է, թե ինչպես է ֆուտբոլիստն արձագանքելու թիմի ավագի դերին: Էդեգորը բնական կերպով հաղթահարեց դա, թիմում բոլորը սիրում են նրան: «Արսենալում» յուրաքանչյուրը սիրում է նրան»,- իսպանացի մարզիչի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ «Չելսիի» դեմ լոնդոնյան դերբիում նորվեգացի ֆուտբոլիստը դարձել էր 2 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա