Logo

Արտետա. «Երբեմն պետք է անել այնպիսի բաներ, որոնք գրքերում չկան»

22:15 / 15.04.2025Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման նախախաղային ասուլիսին անդրադարձել է թիմերի միջև առաջին մրցավեճին, որտեղ անգլիական ակումբը հաղթել է 3-0 հաշվով, հաղորդում է Hayters-ը:

«Երբեմն պետք է անել այնպիսի բաներ, որոնք գրքերում չկան: Դա նման է էներգիայի, որը մենք ստեղծում ենք մարզադաշտում, կախարդական պահ. կարծես երկրպագուներն իրենք վերցրին գնդակը և դրեցին այն ցանցի մեջ:

Մենք բոլորս կարող ենք բարձրացնել մեր մակարդակը, որպեսզի ստանդարտներ սահմանենք, թե ինչպիսին պետք է լինի «Էմիրեյթսն» ամեն շաբաթ: Իսկ հատուկ պահերին պետք է բարձրացնենք նշաձողը և ինչ-որ անհավանական բան անենք: Կարծում եմ` դա պետք է լինի մեր նպատակը: Մենք պետք է տնային խաղերում ստեղծենք լավագույն մթնոլորտն աշխարհում»,- ասել է իսպանացի մասնագետը:

Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում և ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Անչելոտի. «Չեմ կարծում, թե «Ռեալում» իմ ապագան կախված է «Արսենալի» դեմ խաղից»

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ