Logo

Արտետա. «Ցույց չտվեցինք մեր մակարդակը»

12:36 / 27.04.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի արտագնա խաղում «Մանչեսթեր Սիթիին» 1-4 հաշվով  պարտվելու մասին:

«Իհարկե, առաջին հերթին պետք է ոգևորենք խաղացողներին, քանի որ նրանց համար դժվար էր: Մենք պետք է անենք այն ամենը, ինչ մինչև այժմ այդքան լավ ենք արել և սկսենք հաղթել:

Ես չափազանց հիասթափված եմ։ Մենք գիտեինք, որ պետք է անեինք առավելագույնը և՛ անհատապես, և՛ թիմային, սակայն հեռու էինք դրանից։ Չկարողացանք խաղալ այնպես, ինչպես ցանկանում էինք:

Մնացել է ևս 5 խաղ: Ես 22 տարի ապրել եմ այս երկրում, և այստեղ շատ բան է փոխվել։ Նրանք հիանալի են, բայց մենք՝ նույնպես:

Հաղթեց լավագույն թիմը: Երևի, նրանք բարձունքում էին, իսկ մենք ցույց չտվեցինք մեր մակարդակը»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Football London-ը:

Հիշեցնենք, որ «Արսենալը» 75 միավորով առաջին տեղում է, սակայն ընդամենը երկու միավորով է գերազանցում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», որը երկու խաղ քիչ է անցկացրել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա