Logo

Արտետա. ««Արսենալը մոտ է Պրեմիեր լիգայի չեմպիոնությանը»

21:49 / 23.07.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կարծում է, որ ակումբը կտրուկ մոտեցել է անգլիական Պրեմիեր լիգայի տիտղոսին։

«Կատարելությունը Պրեմիեր լիգայում տարբեր չափանիշներ է պահանջում, որպեսզի այդ բառը փոխկապակցվի տիտղոսի հետ։ Մենք պետք է ավելի լավը դառնանք բոլոր առումներով։ Հենց դա էլ փորձում ենք անել։

«Արսենալը» մոտ է Պրեմիեր լիգայի չեմպիոնությանը։ Եղել են պահեր, երբ մրցակիցների նկատմամբ առավելություն ենք ուենցել։ Արժանի ենք եղել աղյուսակը գլխավորելուն և, իհարկե, ցանկանում ենք ավելին։

Գիտենք, որ անհրաժեշտ է թիրախային համալրումներ և թիմում պետք է նոր ռեսուրսներն ներդնենք` կազմը խորացնելու համար, ինչը մեզ այդքան չի հերիքում»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում 89 միավորով գրավել է երկրորդ տեղը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ