Logo

Արտեմ Հարությունյանը պարտվեց տիտղոսային մենամարտում

10:38 / 07.07.2024Բռնցքամարտ
null

Գերմանիան ներկայացնող Արտեմ Հարությունյանը չկարողացավ նվաճել պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթև քաշային կարգի WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին:

Հայ բռնցքամարտիկը պարտվեց գործող չեմպիոն, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Շաքուր Սթիվենսոնին: 12 ռաունդանոց մենամարտի ավարտից հետո մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են ամերիկացուն՝ 116-112, 118-110, 119-109:

27-աամյա Սթիվենսոնն անպարտելի է պրոֆեսիոնալ ռինգում, անցկացրած 22 մենամարտերում հաղթել է: 33-ամյա Հարությունյանի համար սա երկրորդ պարտությունն է, ունի 12 հաղթանակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա