«Ռոստովի» նախագահ Արտաշես Հարությունյանցը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակից» կրած 0-3 հաշվով պարտությունից հետո խոսել է թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի մասին։
«Խաղի արդյունքը գոհացնող չէ։ ՌՊԼ-ում թիմի առջև դրվել է հնարավորինս բարձր տեղ գրավելու խնդիր։
«Ռոստովի» անհաջող շարքը ոչ մի կերպ չի ազդում ակումբում Կարպինի ապագայի վրա»,- հայ ֆունկցիոների խոսքը մեջբերում է «ТАСС»-ը։
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում «Ռոստովը» 11 խաղից հետո 12 միավորով 9-րդ տեղում է։ Բոլոր մրցաշարերում Վալերի Կարպինի թիմը կրել է երեք անընդմեջ պարտություն։