Logo

Արտաշես Ավագյանը ոսկե ու արծաթե մեդալներ է նվաճել ԱԱ-ում

15:44 / 29.08.2023Այլ մարզաձևեր
null

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի մարզիկները ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մասնակցել են Չինաստանի Էմեյշան քաղաքում անցկացված ուշու-կունգֆուի աշխարհի առաջնությանը և նվաճել 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ, հաղորդում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է Արտաշես Ավագյանը՝ ոսկե մեդալ նվաճելով հունգար ոճում: Սա բացառիկ նվաճում է հայկական ուշուի պատմության մեջ՝ 22 տարվա ընթացքում: Ավագյանը նաև արծաթե մեդալ է նվաճել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Գևորգ Երիցյանն ուշու-կունգֆու մրցաձևում նվաճել է 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ, իսկ Սիրանուշ Ավագյանը դարձել է բրոնզե մեդալակիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ