Logo

Արտակ Օսեյան. «Այս տարվա առաջնությունը շատ հետաքրքիր է»

13:11 / 02.12.2025Ֆուտբոլ
null

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը կարծիք է հայտնել Fastex Պրեմիեր լիգայի, երևանյան թիմի ելույթների ու խոսել է տրանսֆերային նպատակների մասին, տեղեկանում ենք ակումբի կայքից:

«Այս տարվա առաջնությունը շատ հետաքրքիր է։ Ճիշտ է, կարող ենք ասել, որ թիմերը երկու խմբի են բաժանվել, բայց նույնիսկ առաջին հնգյակի թիմերը, երբ խաղում են ներքևի հատվածում գտնվող թիմերի հետ, բավական դժվարությամբ են հաղթանակները տրվում։ Այդ առումով կարծում եմ՝ այս տարվա առաջնությունը շատ հետաքրքիր է։

Ինչ վերաբերում է մեր թիմի ելույթներին, ապա դեռ վաղ է դրա մասին խոսել, բայց մենք դեռ շատ անելիքներ ունենք ու շատ հեռուն չենք նայում, քանի որ հանդիպումների նույնիսկ հիսուն տոկոսը չենք անցկացրել։

Մենք վաղվանից գնում ենք արձակուրդ, և հունվարի սկզբին թիմը կհավաքվի։ Մարզումային առաջին փոքր փուլը կանցկացնենք այստեղ, ինչից հետո կմեկնենք արտասահմանյան հավաքի։

Իսկ ինչ վերաբերում է տրանսֆերային քաղաքականությանը, իհարկե, շատ գլոբալ փոփոխություններ չեն լինելու, բայց հուսով եմ՝ մենք լավ կաշխատենք, որ թիմն ավելի բալանսավորված լինի»,- ասել է Օսեյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ