Logo

Արտակ Գրիգորյանն ավարտեց կարիերան

22:18 / 02.12.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Կապանի «Գանձասարի» դեմ Fastex Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի տնային խաղը (1-0) վերջինը դարձավ գործող չեմպիոն «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի համար:

37-ամյա ֆուտբոլիստը որոշել է ավարտել մարզական կարիերան: Գրիգորյանը 2023 թվականի հուլիսից էր հանդես գալիս «Փյունիկում», 2015-2023թթ. պաշտպանել էր «Ալաշկերտի» գույները, 2015-ի փետրվար-հուլիս խաղացել էր «Միկայում», 2013-2015թթ.` «Գանձասարում», 2010-2013թթ.` «Ուլիսում», 2008-210թթ.` «Արարատում»:

Գրիգորյանը Հայաստանի ուժեղագույն լիգայում 404 խաղ է անցկացրել, այս ցուցանիշով պատմության մեջ երրորդն է: Ընդհանուր առմամբ` ակումբային մակարդակում անցկացրել է 494 խաղ, դարձել 24 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:

Կիսապաշտպանը մեկական անգամ «Փյունիկի» և «Ուլիսի», չորս անգամ «Ալաշկերտի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն: «Ալաշկերտի» հետ նաև մեկ անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր, երկու անգամ` սուպերգավաթակիր: 2020/2021 մրցաշրջանում էլ ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ:

Արտակ Գրիգորյանը նաև հանդես է եկել Հայաստանի ազգաային հավաքականում, մասնակցել 52 հանդիպման, դարձել մեկ գոլի հեղինակ:

Ֆոտո` «Փյունիկ»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա