Logo

Արտակ Դաշյանը հեռանում է «Փյունիկից»

13:49 / 26.05.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը հեռանում է Երևանի «Փյունիկից»: Այս մասին թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն է տեղեկացրել Գյումրիի «Շիրակի» դեմ Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին տուրի հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամաանակ:

Մելիքյանը նշել է, որ ընդունում է 34-ամյա ֆուտբոլիստի որոշումը և շնորհակալություն հայտնել նրան: «Փյունիկի» ավագը Գյումրիում կայացած խաղում դարձել էր հաղթական գոլի հեղինակ և 16-րդ չեմպիոնությունը պարգևել «Փյունիկին»:

Հիշեցնենք, որ Դաշյանը 2022 թվականից էր խաղում «Փյունիկում»: Կիսապաշտպանը «Փյունիկի» կազմում մասնակցել է 97 հանդիպման, դարձել 14 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա