Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկը» թուրքական Բելեկ քաղաքում ավարտին մոտեցող ուսումնամարզական հավաքի նախավերջին խաղում Արտակ Դաշյանի տպավորիչ գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթել էր ուկրաինական «Ալեքսանդրիային»:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը, տուգանայինի խաղարկումից հետո ստանալով գնդակը, հեռվից կատարած հարվածով փայլուն գոլ է խփել:
Փետրվարի 13-ին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը ստուգողական հանդիպում էր անցկացրել նաև ռուսական «Օրենբուրգի» հետ ու հաղթել նվազագույն հաշվով։
Հիշեցնենք, որ Արտակ Դաշյանը «Փյունիկի» գույները պաշտպանում է 2022 թվականի հունվարից:
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբի կազմում անցկացրել է 30 խաղ, խփել 3 գոլ ու կատարել 2 ասիստ: