«Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Օրենբուրգ»։
Վարձակալությունը նախատեսված է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը։
Մոսկովյան թիմի կազմում Կորյանը մասնակցել է ՌՊԼ-ի 15 հանդիպման, դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

