Հայաստանի ազգային հավաքականի նախկին վինգեր Արշակ Կորյանը հեռացել է «Տորպեդոյից», հաղորդում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը որոշել են փոխադարձ համաձայնությամբ խզել պայմանագիրը: Ռուսական ակումբը շնորհակալություն է հայտնել 29-ամյա ֆուտբոլիստին և հաջողություն մաղթել հետագա կարիերայում:
Կորյանը մոսկովյան ակումբում հանդես էր գալիս 2024 թվականի հուլիսից, 21 խաղում խփել է երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։


