տուր
01 Հունվար 1970 - 18:44
- 
«Խիմկին» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում հյուրընկալվելիս 2-7 հաշվով պարտվել է «Կրասնոդարին»:
Հյուրերից դուբլ է ձևակերպել Հայաստանի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Արշակ Կորյանը: Նա նախ 27-րդ րոպեին գոլ է խփել հեռահար տպավորիչ հարվածով, ապա 42-րդ րոպեին անվրեպ իրացրել 11-մետրանոց հարվածը: 25-ամյա ֆուտբոլիստը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 85-րդ րոպեին:
Կորյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 8 մրցավեճի (7-ը՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 3 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:
«Խիմկին» 8 խաղից հետո վաստակել է ընդամենը 3 միավոր ու զբաղեցնում է նախավերջին՝ 15-րդ հորիզոնականը:
Հավելենք, որ հաշվետու մրցավեճում դաշտի տերերի կազմում 76-րդ րոպեին փոխարինման է մտել հայազգի 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը «Կրասնոդար-2»-ի կազմում Ֆուտբոլի Ազգային լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 9 հանդիպումներում խփել է 7 գոլ:
Գեղամ Ղադիմյանն իր 9-րդ գոլը խփեց Բելառուսի առաջնությունում (տեսանյութ)

