Logo

Արշակ Կորյան. «Ստիպված եմ եղել այդ պատճառով ուշ ընդունել Հայաստանի հավաքականի հրավերը»

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 05.11.2020ՍՊՈՐՏ
08.09.2020 Armenia 2 0 Estonia 16 scaled - Արշակ Կորյան. «Ստիպված եմ եղել այդ պատճառով ուշ ընդունել Հայաստանի հավաքականի հրավերը»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:37

-

-

Ռուսական «Խիմկիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Արշակ Կորյանը զրուցել է ակումբի մամուլի ծառայության աշխատակիցների հետ։ Ծավալուն հարցազրույցի ընթացքում Կորյանն անդրադարձել է նաև վերջերս Հայաստանի հավաքականի հրավերն ընդունելու մասին։

«Ես միշտ ուզել եմ խաղալ Հայաստանի հավաքականում,  բայց չէի կարողանում անել դա լեգեոներներր սահմանափակման պատճառով: Ձեռքիս տակ չունեի հիմնավոր պատճառներ ակումբ գնալու և ասելու, որ ինձ հայկական անձնագրով ընգրկեին լեգեոների համար նախատեսված տեղը: Ես դեռ որևէ մեկին ինչ-որ բան չէի ապացուցել, չէի հասել բարձր մակարդակի, որպեսզի իմ խոսքն անցկացնեի։ Դա, երևի, միակ խոչընդոտն էր: Ներքուստ ավելի շուտ էի ցանկանում միանալ հավաքականին, սակայն չէի կարողանում բարձրաձայնել, քանի որ խաղացել էի Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում: Դա պարզապես ճիշտ չէր: Չէի ցանկանում խաբել որևէ մեկին։

Արագ լեզու գտա հավաքականի տղաների հետ: Նրանք միշտ դրական են,  օգնության ձեռք են մեկնում: Վստահ եմ՝ ՝ նրանք շատ լավ ինձ ընդունեցին: Հարմարվելու հետ բարդություններ չառաջացան: Հայերեն հասկանում եմ, բայց՝ ոչ գրական լեզվով: Հիմա փորձում եմ սովորել: Մի քանի լեզու գիտեմ, կարող եմ խոսել հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Չեմ ասի, որ շատ էի անհանգստանում հավաքականում նորամուտիցս առաջ: Փորձում էի չմտածել այդ մասին և ոգեշնչել ինձ, որ դա սովորական հանդիպում է և պետք է խաղալ այնպես, ինչպես միշտ եմ անում՝ ներդնել 100 տոկոս ուժերս:

Հիմա պետք է Ազգերի լիգայում հաղթենք մնացած բոլոր խաղերում և շարժվենք առաջ: Բոլորն ունեն աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու ցանկություն, սակայն մեր նպատակը դեռ Ազգերի լիգան է», – «Խիմկիի» մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Արշակ Կորյանը։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ