Logo

Արշակ Կորյան. «Ցանկանում եմ պայքարել չեմպիոնության համար»

15:07 / 28.05.2024Ֆուտբոլ
null

«Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը հարցազրույց է տվել euro-football.ru-ին, որում խոսել է իր նվաճումների ու ապագա ծրագրերի մասին:

- Ի՞նչ ծրագրեր ունեք հաջորդ մրցաշրջանի համար:

- Մնալու եմ «Խիմկիում»: Պայմանագիրս նախատեսված է նաև հաջորդ մրցաշրջանի համար:

- Այս տարի չեմպիոն դարձաք Առաջին դիվիզիոնում: Ձեր մեդալներից ո՞րն եք ամենաարժեքավորը համարում:

- «Լոկոմոտիվի» հետ Ռուսաստանի չեմպիոնական տիտղոսը: Նաև Նիդերլանդների գավաթը:

- «Խիմկիի» գլխավոր տնօրենն ասել է, որ Ռուսաստանի Պերմիեր լիգայի լավագույն տասնյակում հայտնվելու լավ շանսեր ունեք: Դա իրակա՞ն եք համարում:

- Չեմ հասկանում այն մարդկանց, որոնք ասում են, թե պայքարելու ենք միայն տեղը Պրեմիեր լիգայում պահպանելու համար: Ես ուզում եմ չեմպիոնության համար պայքարել, հաղթել բոլոր խաղերում, լինի դա ՌՊԼ, թե Չեմպիոնների լիգա: Այո, դժվար է, բայց ի՞նչն է հեշտ տրվում: Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի հաղթող դառնալն էլ դժվար էր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա