Անգլիայի առաջնության 14-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական խաղադաշտում 5-0 հաշվով հաղթեց «Նոթինգեմ Ֆորեսթին»:
Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Ռեյս Նելսոնը, աչքի ընկան նաև բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին, գանացի կիսապաշտպան Թոմաս Պարտին և նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը:
«Արսենալը» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Նոթինգեմ Ֆորեսթը» 9 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է:
Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր
«Արսենալ» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 5-0 (տեսանյութ)
Գաբրիել Մարտինելի, Ռեյս Նելսոն, 49, 52, Թոմաս Պարտի, 57, Մարտին Էդեգոր, 78