Logo

«Արսենալը» հաղթանակ կորզեց ու դարձավ առաջատար

23:30 / 25.11.2023Ֆուտբոլ
Արսենալ-Բրենթֆորդ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Արսենալը» նվազագույն հաշվով հաղթեց «Բրենթֆորդին»՝ տանելով 2-րդ անընդմեջ հաղթանակը:

Հանդիպման միակ գոլը 88-րդ րոպեին հեղինակեց Կայ Հավերցը: 24-ամյա գերմանացին խփեց 2-րդ գոլն ընթացիկ մրցաշրջանում:

Միկել Արտետայի գլխավորած թիմը շրջանցեց գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» և 30 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Բրենթֆորդը» 16 միավորով 11-րդն է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր

«Բրենթֆորդ» – «Արսենալ»՝ 0-1 (տեսանյութ)

Կայ Հավերց, 88

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ