Logo

«Արսենալը» տրանսֆերային առաջարկով դիմել է Կիմիխին

16:22 / 28.02.2025Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալը» տրանսֆերային առաջարկով դիմել է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխին, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:

30-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվելու է ամռանը: Կիմիխը չի շտապում երկարաձգել պայմանագիրը, քանի որ գրավոր առաջարկ է ստացել ևս մեկ ակումբից և դրա մասին տեղեկացրել է մյունխենցիներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» հետ է կանչել նոր պայմանագրի առաջարկը: Գերմանական գրանդը պատրաստ էր բարձրացնել իր առաջատարի աշխատավարձի չափն ու վճարել տարեկան 22 միլիոն եվրո:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Յոզուա Կիմիխը «Բավարիայի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, խփել է մեկ գոլ, կատարել 6 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ