Լոնդոնի «Արսենալը» 2025 թվականի առաջին խաղում հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին»:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի վերջին հանդիպման հաշիվը բացեց «Բրենթֆորդը», 13-րդ րոպեին գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ դարձավ կամերունցի հարձակվող Բրայան Մբեումոն: Դա Պրեմիեր լիգայի տարվա առաջին գոլն էր:
16 րոպե անց հյուրերից հաշիվը հավասարեցրեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ Միկել Արտետայի գլխավորած թիմը ևս երկու գոլ խփեց, նախ` 50-րդ րոպեին դարպասի գրավմամբ աչքի ընկավ Եվրոպայի չեմպիոն, իսպանացի կիսապաշտպան Միկել Մերինոն, երեք րոպե անց էլ խաղի վերջակետը դրեց բրազիլացի վինգեր Գաբրիել Մարտինելին` 3-1:
«Արսենալը» 39 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, առաջատար «Լիվերպուլին» զիջում է 6 միավոր: Առաջատարը մեկ խաղ քիչ է անցկացրել: «Բրենթֆորդը» 24 միավորով 12-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր
«Բրենթֆորդ» - «Արսենալ»` 1-3
Բրայան Մբեումո, 13 - Գաբրիել Ժեզուս, 29, Միկել Մերինո, 50, Գաբրիել Մաարտինելի, 53


