Անգլիայի Պրեմիեր լիգայի տարեվերջյան խաղը գոլառատ ստացվեց։ Առաջատար Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Բրայթոնին» և հաղթեց 4-2 հաշվով։
Միկել Արտետայի գլխավորած թիմն օգտվեց երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիի» սայթաքումից և մեծացրեց առավելությունը՝ այն հասցնելով 7 միավորի։ Երկու թիմերն էլ անցկացրել են 16-ական խաղ։ «Արսենալն» ունի 43 միավոր, իսկ Խոսեպ Գվարդիոլայի թիմը՝ 36։
34 միավորով լավագույն եռյակը եզրափակում է «Նյուքասլը», որը ևս չէր հաղթել այս տուրում։ Չորրորդ տեղում է 32 միավոր հավաքած «Մանչեսթեր Յունայթեդը», որը դեկտեմբերի 31-ին ուժեղ էր գտնվել «Վուլվերհեմփթոնից»։ «Բրայթոնը» 24 միավորով 8-րդ տեղում է։
Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր
«Բրայթոն» - «Արսենալ»՝ 2-4 (տեսանյութ)
Կաորու Միտոմա, 65, Էվան Ֆերգյուսոն, 77 - Բուկայո Սակա, 2, Մարտին Էդեգոր, 39, Էդի Նկետիա, 47, Գաբրիել Մարտինելի, 71