Logo

«Արսենալը» պատրաստվում է վճարել Սուբիմենդիի հրաժարագինը

16:58 / 14.01.2025Ֆուտբոլ
null

«Արսենալը» բանակցություններ է վարում «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի հետ՝ առաջիկա ամռանը կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը գնելու համար, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում անելով Daily Mail-ին:

Լոնդոնյան ակումբը կապ է հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ հայտնելով, որ մտադիր է վճարել խաղացողի հրաժարագինը, որը կազմում է 60 միլիոն եվրո: «Ռեալ Սոսյեդադը» պատրաստ չէ բաժանվել 25-ամյա կիսապաշտպանից, ուստի գործարքը կկայանա հուլիսին:

«Արսենալը» վստահ է, որ կկարողանա իրականացնել տրանսֆերը, քանի որ մնում է համաձայնեցնել միայն վերջին դետալները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա