Լոնդոնի «Արսենալը» պատմության մեջ 5-րդ անգամ է Սուրբ Ծնունդից առաջ գլխավորում Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը, հաղորդում է Opta-ն:
Նախկինում դա տեղի էր ունեցել 2002/03, 2007/08, 2022/23 և 2023/24 մրցաշրջաններում։ Սակայն նախորդ չորս դեպքերից ոչ մեկում «Զինագործներին» չի հաջողվել պահպանել առաջին տեղը և նվաճել տիտղոսը։
Հիշեցնենք, որ 17-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել էր «Էվերթոնին»: Միկել Արտետայի գլխավորած թիմը 39 միավորով վերադարձել է առաջին տեղ` 2 միավորով առաջ անցնելով «Մանչեսթեր Սիթիից»:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


