Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» ստադիոնում 2-1 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։
«Զինագործները» հաղթեցին պաշտպանների` նիդերլանդցի Յուրիեն Թիմբերի ու ֆրանդիացի Ուիլյամ Սալիբայի երկրորդ խաղակեսում խփած գոլերի շնորհիվ։
Լոնդոնյան ակումբը 28 միավորով երրորդ տեղում է, «Յունայթեդը» 19 միավորով 11-րդն է։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 14-րդ տուր
«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 2-0
Յուրիեն Թիմբեր, 54, Ուիլյամ Սալիբա, 73