Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» տանը 0-1 հաշվով պարտվեց «Վեսթ Հեմին»: Լոնդոնյան դերբիի միակ գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Ջարոդ Բոուենը:
Լոնդոնի «Տոտենհեմն» էլ հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթեց «Իփսվիչ Թաունին»: Դուբլ գրանցեց Ուելսի հավաքականի վինգեր Բրենան Ջոնսոնը:
«Արսենալը» 53 միավորով մնաց երկրորդ տեղում, առաջատար «Լիվերպուլին» զիջում է 8 միավոր: «Տոտենհեմը» 33 միավորով 12-րդն է, «Վեսթ Հեմը»` 30 միավորով 16-րդը:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր
«Արսենալ» - «Վեսթ Հեմ»` 0-1 (տեսանյութ)
Ջարոդ Բոուեն, 44
«Իփսվիչ Թաուն» - «Տոտենհեմ»` 1-4 (տեսանյութ)
Օմարի Հաթչինսոն, 36 - Բրենան Ջոնսոն, 18, 26, Ջեդ Սփենս, 77, Դեյան Կոլուսևսկի, 84