Logo

«Արսենալը» նոր պայմանագիր կառաջարկի թիմի կարևոր ֆուտբոլիստին

18:49 / 18.03.2025Ֆուտբոլ
null

«Արսենալը» որոշել է նոր պայմանագիր կնքել եզրային հարձակվող Բուկայո Սակայի հետ, գրում է BBC-ին:

«Զինագործները» ցանկանում են հնարավորինս շուտ սկսել բանակցությունները, որպեսզի խուսափեն ապագայում հնարավոր անորոշությունից: Այդ նպատակով նաև անգլիացուն առաջարկվելու է երկարաժամկետ պայմանագիր:

23-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ստորագրվել է 2022 թվականին: Այդ պայմանագրով նա տարեկան ստանում է 10 միլիոն ֆունտ: Կողմերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ