Լոնդոնի «Արսենալը» ներկայացրել է տնային հանդիպումների համար նախատեսված նոր համազգեստը հաջորդ մրցաշրջանի համար։ Համազգեստի հեղինակն Adidas ընկերությունն է։
Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրից առաջ Միկել Արտետայի գլխավորած թիմը երկրորդ տեղում է և 2 միավոր է զիջում առաջատար «Մանչեսթեր Սիթիին»։ Մայիսի 19-ին կայանալիք վերջին տուրում «Արսենալը» կընդունի «Էվերթոնին», իսկ «Մանչեսթեր Սիթին» տնային հանդիպում կանցկացնի «Վեսթ Հեմի» հետ։ «Արսենալը» նախորդ անգամ Անգլիայի չեմպիոն դարձել է 2003-2004 մրցաշրջանում։