Logo

«Արսենալը» միավորներ կորցրեց (տեսանյութ)

01:40 / 04.01.2023• Վիդեո
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում առաջատար Լոնդոնի «Արսենալն» ընդունեց երրորդ տեղում գտնվող «Նյուքասլին» և գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց:

Հանդիպումն անցավ «Արսենալի» տարածքային և խաղային առավելությամբ, սակայն Միկել Արտետայի գլխավորած թիմը չկարողացավ գրավել մրցակցի դարպասը:

Այս ոչ-ոքիից հետո «Արսենալը» շարունակում է վստահ առավելությամբ մնալ առաջին տեղում: Լոնդոնյան թիմը 17 խաղից հետո 44 միավոր ունի, երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիին» գերազանցում է 8 միավորով, սակայն Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Նյուքասլը» 18 խաղից հետո 35 միավորով երրորդ տեղում է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր

«Արսենալ» - «Նյուքասլ»՝ 0-0

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ