Logo

«Արսենալը» կորուստներ ունի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից առաջ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:35 / 02.09.2022Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք խաղից առաջ ներկայացրել է թիմի կազմի խնդիրները։

«Ցավոք, Զինչենկոն խնդիրներ ունի։ Նա երկու խաղ բաց է թողել և դեռ չի կարող մարզվել թիմի հետ։ Ռեմսդեյլի ու Էդեգորի առողջական վիճակը բժիշկները կգնահատեն վաղը։

Հուսով եմ, որ նրանք կկարողանան մարզվել։ Պարտին ու Էլնենին նույնպես շարքից դուրս են մնացել»,- Արտետայի խոսքը մեջբերում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին և կսկսվի ժամը 18։30-ին։

5 տուրերից հետո «Արսենալը» 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Մանչեսթեր Յունայթեդը» 9 միավորով 5-րդն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ