Logo

«Արսենալը» Լիվերպուլում հաղթեց և վերադարձավ առաջին տեղ

02:11 / 21.12.2025Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում հյուրընկալվեց «Էվերթոնին» և հաղթեց 1-0 հաշվով:

Խաղի միակ գոլը 27-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց Վիկտոր Դյոկերեշը:

Միկել Արտետայի գլխավորած թիմը 39 միավորով վերադարձավ առաջին տեղ` 2 միավորով առաջ անցնելով «Մանչեսթեր Սիթիից», որը քիչ առաջ 3-0 հաշվով հաղթել էր «Վեսթ Հեմին» և գլխավորել աղյուսակը: «Էվերթոնը» 24 միավորով 10-րդն է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր

«Էվերթոն» - «Արսենալ»` 0-1

Վիկտոր Դյոկերեշ, 27 (11մ)

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ