«Արսենալի» գլխավոր տրանսֆերային թիրախն առաջիկա ամռանը «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշն է, հայտնում է ինսայդեր Դավիդ Օրնշտեյնը:
Լոնդոնյան ակումբի մարզական տնօրեն Անդրեա Բերտան արդեն հիմա աշխատում է գործարքի կայացման ուղղությամբ: «Արսենալի» ղեկավարները շվեդ հարձակվողին համարում են այն ֆուտբոլիստը, որը պակասում է Պրեմիեր լիգան հաղթելու համար: Բերտան «Աթլետիկոյի» նախկին մարզական տնօրենն է, որի վերջին խոշոր գործարքը եղել է Խուլիան Ալվարեսի տրանսֆերը:
Դյոկերեշն ընթացիկ մրցաշրջանում 42 խաղում խփել է նույնքան գոլ: