Լոնդոնի «Արսենալը» ամռանը կփորձի ձեռք բերել իտալական «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է Sports Digitale-ը:
Եթե անգլիական ակումբն ակտիվորեն բանակցի 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար, ապա առավելություն կունենա: Այս պահի դրությամբ Օսիմհենի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելուն հավակնում է միայն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որը ֆինանսական խնդիրներ ունի:
2024 թվականի սեպտեմբերից Նիգերիայի հավաքականի հարձակվողը վարձավճարով հանդես է գալիս թուրքական «Գալաթասարայում»: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 27 խաղի, խփել 20 գոլ և կատարել 5 ասիստ: