Լոնդոնի «Արսենալն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում ընդունեց «Նյուքասլին» և հաղթեց 4-1 հաշվով:
Միկել Արտետայի գլխավորած թիմի կազմում գոլով աչքի ընկան գերմանացի հարձակվող Կայ Հավերցը, անգլիացի Վինգեր Բուկայո Սական և լեհ պաշտպան Յակուբ Կիվիորը, «Նյուքասլից» էլ ինքնագոլի հեղինակ դարձավ հոլանդացի պաշտպան Սվեն Բոթմանը:
«Արսենալը» 26 խաղից հետո 58 միավորով երրորդն է, երկու միավոր է զիջում նույնքան խաղ անցկացրած առաջատար «Լիվերպուլին»: «Նյուքասլը» 26 խաղից հետո 37 միավորով 8-րդն է:
Պրեմիեր Լիգա, 26-րդ տուր
«Արսենալ» - «Նյուքասլ»՝ 4-1
Սվեն Բոթման, 18 (ինքնագոլ), Կայ Հավերց, 24, Բուկայո Սակա, 65, Յակուբ Կիվիոր, 69 - Ջո Ուիլոք, 84


