Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» տանը 3-0 հաշվով հաղթեց «Բորնմութին»։
Միկել Արտետայի գլխավորած թիմի գոլերը խփեցին անգլիացիներ Բուկայո Սական ու Դկելան Ռայսը, բելգիացի Լեանդրո Տրոսարդը։
«Զինագործները» վաստակեցին 83 միավոր և շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթին» ունի 79 միավոր, սակայն, մրցակցի համեմատ, երկու հանդիպում քիչ է անցկացրել։ «Բորնմութը» 48 միավորով 10-րդն է։
Պրեմիեր լիգա, 36-րդ տուր
«Արսենալ» - «Բորնմութ»` 3-0
Բուկայո Սակա, 45 (11մ), Լեանդրո Տրոսարդ, 70, Դեկլան Ռայս, 90+7