«Արսենալն» ԱՊԼ-ին խնդրել է հետաձգել Անգլիայի առաջնության շրջանակում «Տոտենհեմի» դեմ կայանալիք խաղը։
«Մենք դժկամությամբ գնացինք այդ քայլին, բայց մեր մեծ թվով ֆուտբոլիստներ այս պահին կորոնավիրուսի, վնասվածքի ու Աֆրիկայի գավաթի խաղարկությանը մասնակցելու պատճառով անհասանելի են»,- ասվում է «զինագործների» տարածած պաշտոնական հայտարարության մեջ։
ԱՊԼ-ն հայտնել է, որ «Արսենալի» դիմումը կքննարկվի հունվարի 15-ին։
«Տոտենհեմ» - «Արսենալ» հանդիպումը նշանակված է հունվարի 16-ին։