Logo

«Արսենալը» հյուսիսլոնդոնյան դերբիում ուժեղ էր «Տոտենհեմից»

02:15 / 16.01.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Արսենալը» սեփական դաշտում 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» դեմ հյուսիսլոնդոնյան դերբիում:

Հյուրերին 25-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց թիմի ավագ, հարավկորեացի վինգեր Հյոն Մին Սոնը։ 40-րդ րոպեին «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Դոմինիկ Սոլանկեն գնդակն ուղարկեց սեփական դարպասը, իսկ «Զինագործների» հաղթական գոլը 44-րդ րոպեին խփեց բելգիացի վինգեր Լեանդրո Տրոսարդը։

Միկել Արտետայի գլխավորած թիմը 43 միավորով բարձրացավ երկրորդ տեղ և առաջատար «Լիվերպուլին» զիջում է 4 միավորով, սակայն մերսիսայդյան գրանդը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Տոտենհեմը» 24 միավորով 13-րդն է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 21-րդ տուր

«Արսենալ» - «Տոտենհեմ»` 2-1

Դոմինիկ Սոլանկե, 40, (ինքնագոլ), Լեանդրո Տրոսարդ, 44 - Հյոն Մին Սիոն, 25

«Արսենալ» - «Տոտենհեմ» հանդիպումը հեռարձակվում էր Fasttv.am կայքում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ