Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում 1-0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
Հանդիպման միակ գոլը 13-րդ րոպեին խփեց Ռիկարդո Կալաֆիորին` օգտվելով մանկունիական գրանդի դարպասապահ Ալթայ Բայինդիրի կոպիտ սխալից։
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ» հանդիպումը «Ֆասթ Սպորտ 2»-ի ուղիղ եթերում էր։
Անգլիայի Պրեմիեր լիգա, առաջին տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ»` 0-1
Ռիկարդո Կալաֆիորի, 13
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


